11/01/2019 11:00
Սլովակիայում մարդատար գնացքն ու բեռնատարը միմյանց են բախվել
Սլովակիայի հյուսիս-արևմտյան Չադցա բնակավայրի մերձակայքում հինգշաբթի երեկոյան մարդատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից, հայտնել է երկրի հրշեջ ծառայության և փարկարարների ծառայության միացյալ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Կատարինա Կրիժանովան:
«Մերձքաղաքային մարդատար գնացքը Չադցայի մերձակա երկաթուղային գծանցում բախվել է մեծաբեռնատար ավտոմեքենային,- Կրիժանովայի խոսքը մեջբերում է Սլովակիայի ռադիոն:- Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել գնացքի 70 ուղևորներից վեցը և բեռնատարի վարորդը: Բախումից երկաթուղային շարժակազմը դուրս է ընկել ռելսերից: Վագոնները կողարջվել են»:
Արտակարգ պատահարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, փրկարարներ, հրշեջներ և ոստիկանությունը: Բժիշկները զննում են տուժածներին և ուղարկում հիվանդանոցներ: Վթարի վայրում դադարեցվել է երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկությունը: