21/01/2019 11:05
Արթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը իր նախաձեռնությամբ այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, տեղեկացնում են Aysor.am-ի աղբյուրները։
Արթուր Ղամբարյանը, նկատենք, երկար տարիներ է՝ աշխատում էր Քննչական կոմիտեում և այնտեղ էր տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ միասին։ Նա նաև Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահն էր։
Արթուր Ղամբարյանը, մեր տեղեկություններով, զբաղվելու է գիտամանկավարժական ու փաստաբանական գործունեությամբ։