23/01/2019 11:00
Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ է մահացել
Վենեսուելայում առնվազն երկու մարդ է մահացել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում, Twitter-ի իր էջում հայտնել է տեղացի հայտնի լրագրող Ռոման Կամաչոն:
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոս Օլիվարեսը հայտնել էր, որ բողոքների ընթացքում մեկ մարդ է մահացել: «Հայտնում են ևս մեկ զոհ՝ մի կնոջ, և երկու վիրավորի մասին», - գրել է Կամաչոն:
Վենեսուլայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներն անցկացվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: