04/04/2019 10:40
Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և «Կարնեգի» հիմնադրամում Վաշինգթոնի առաջատար փարձագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին:
«Որպես կին և որպես մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից: Եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին՝ անկախ նրանց ազգությունից, եթե ասեն՝ քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի: Կայուն խաղաղության հաստատման համար կարևորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարությունը, չէ որ ժողովրդավար պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ ևս Հայաստանն իր քայլը կատարել է», - ասել է Աննա Հակոբյանը:
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ որոշել է ժամանակավորապես դադարեցնել նախաձեռնությունը` նշելով, որ այն շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան ինքը սպասում էր։
«Դրական է արձագանքը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բայց քանի որ շատ մեծ ռեզոնանս առաջացրեց, որոշեցի պաուզա վերցնել, որ հետագա քայլերը մանրակրկիտ մտածեմ», - ասել էր Հակոբյանը: