08/04/2019 14:10
Մեծ Բրիտանիայում ստեղծվելու է առցանց-սպառնալիքներից օգտատերերի պաշտպանության կարգավորիչ
Մեծ Բրիտանիայում կստեղծեն անկախ կարգավորիչ առցանց-սպառնալիքներից օգտատերերին պաշտպանելու համար, հայտնել է Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությունը:
Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են պայքարել, առաջին հերթին, Համացանցում ծայրահեղական նյութերի, հետապնդման, թրոլինգի, բռնության, անչափահասների դեմ հանցագործությունների, պոռնկագրության ապօրինի տեսակների, քրեական ակտիվության և ահաբեկչության դեմ: Ըստ նախարարության հայտարարության՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Միացյալ Թագավորությունը դարձնել ամենաանվտանգ պետությունն առցանց-ակտիվության համար:
«Անկախ կարգավորիչը կստեղծվի գոյություն ունեցող ստանդարտների խստացման համար: Նախատեսվում է սոցիալական մեդիաներ ունեցող ընկերություններին պարտավորեցնել ներդնելու օգտատերերի պաշտպանության միջոցներ: Ընկերությունների համար կսահմանվեն բարձր տուգանքներ. եթե այդ միջոցները չձեռնարկվեն», - ասված է նախարարության հայտարարության մեջ: