10/04/2019 13:47
Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցներն ընդլայնել է
Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցները, փոխանցում է РИА Новости-ն:
Նախարարական կաբինետը որոշումն ընդունել է՝ առանց քննարկումներ անցկացնելու:
Կառավարության անդամները կողմ են քվեարկել «Ռուսաստանից Ուկրաինայի մաքսային տարածք մուտք գործելու համար արգելված ապրանքների ցուցակի մեջ փոփոխություններ մտցնելու մասին» օրինագծին:
Թե ինչ պարանքներ են ներառվելու ուկրաիանական տարածք մուտքի արգելքով ցուցակում, դեռ չի հաղորդվում: