06/05/2019 13:43
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ
Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավոր պայմանագրային զիծառայողը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակում առայժմ որևէ փոփոխություն չկա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ և վիրահատության ենթարկվել:
Մայիսի 4-ին վիրավոր զինծառայողին էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զրուցել Արգիշտի Սեփխանյանի հետ։