08/05/2019 17:53
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում հաղթահարված է համակարգային կոռուպցիան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստը։
«Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։
«Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյություն»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ: