Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներն այսօր կգան դատարան՝ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար
16/05/2019 13:51

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներն այսօր կգան դատարան՝ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարան կգան ժամը 16:00-ի սահմաններում, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:  

Հիշեցնենք, որ այսօր արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում չէր բացառել, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան:

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներն այսօր կգան դատարան՝ երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար