ԵՄ վերահաստատել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարություն

13/06/2019 17:14

ԵՄ վերահաստատել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարություն


Բրյուսելում այսօր կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:

Այս համատեքստում ԵՄ-ն ողջունել է Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում 2019 թ. հունիսի 1-ին Հայաստանի կողմից ընդունված ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը ողջունվեց Խորհրդի կողմից՝ որպես երկրում առանցքային բարեփոխումների ամրապնդման կարևոր գործիք: Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով:

Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի շարունակություն 2018 թվականի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։

Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաև հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ: ՀԸԳՀ ունի զգալի ներուժ Հայաստան-Եվրամիություն առևտրային հոսքերը մեծացնելու համար։ Աշխարհագրական նշումների պաշտպանության, այդ թվում՝ այս ուղղությամբ ԵՄ համապատասխան ֆինանսական և տեխնիկական աջակցության վերաբերյալ ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման մասին քննարկումների մեկնարկը դրական քայլ է։

Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: Խորհուրդը նաև ողջունեց 2019թ. մարտին մեկնարկած  կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:

Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծեց Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020 թվականից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:

Խորհուրդը քննարկեց տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ:

Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը: Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:

Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:09 Գոհ չեմ հանդիպումից. Ջերմուկի ավագանու անդամ Այսօր, 14:08 «Էլարդ» ընկերության եզրակացության պայմաններում Ամուլսարի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան Այսօր, 14:05 Իշխանության համար որևէ բան փորձություն չի կարող լինել. Պատգամավորը՝ Ամուլսարի մասին Այսօր, 14:04 Սարը հանձնողն այլևս երկրի լեգիտիմ վարչապետ համարվել չի կարող. Գեղամ Սիմոնյան Այսօր, 14:00 Ամուլսար. իշխանությունների հերթական սխալ հաշվարկը. Հերմինե Մխիթարյան Այսօր, 13:54 Նախկին իշխանությունը կարող է այս իշխանությանը պատասխանատվության կանչել իրեն վարկաբեկելու համար. Հարություն Բաղդասարյան Այսօր, 13:46 Այդ սարը մնալու է սար, ինչքան մանիպուլյացիաներ ուզում ա անեն կողքից. Անի Խաչատրյան Այսօր, 13:40 Պաշտպանության բանակում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը Այսօր, 13:32 Չինարիի գնդակոծության վտանգը կա, իսկ աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի. Վրթանեսյան Այսօր, 13:24 Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:16 Ես բոյկոտեցի հանդիպումն ու, ընդհատելով Փաշինյանի ելույթը, դուրս եկա. թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն. Բնապահպան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. ԱԺ նախագահ Այսօր, 12:57 Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան Այսօր, 12:48 Արցախում 17-ամյա երիտասարդ է կորել. Լուսանկար Այսօր, 12:39 Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 12:33 Իմ դեմ կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները. Վահագն Չախալյան Այսօր, 12:26 Եթե շահագործելու որոշում կայացվի, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները. Ջերմուկցիներ Այսօր, 12:20 Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը. Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների բաց նամակը Փաշինյանին Այսօր, 12:13 Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, Սերժիզմը շարունակվում է. Հրայր Կոստանյան Այսօր, 12:06 Եթե խնդիրները լուծված չեն, ի՞նչ շահագործման մասին է խոսքը. Սերգեյ Բագրատյանը՝ Ամուլսարի մասին Այսօր, 11:54 Վստահում ենք վարչապետին, նրա որոշումը վերջնական կլինի մեզ համար. Կեչուտի ղեկավարը՝ Ամուլսարի մասին Այսօր, 11:42 Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր, 11:34 Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման թեմայով քննարկում կլինի Այսօր, 11:20 Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի Այսօր, 11:07 Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Այսօր, 10:55 Հնդկաստանում ավտովթարի հետևանքով 11 մարդ է մահացել Այսօր, 10:40 Չե՞ք պատրաստվում վերսկսել պայքարը Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ. Միհրան Հակոբյանը դիմել է Սերժ Թանկյանին Այսօր, 10:26 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները Այսօր, 10:15 «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար Այսօր, 10:02 Մինչև +40 աստիճան. այս շաբաթ շոգը չի նահանջի Այսօր, 09:50 2.1 միլիարդ դրամ կտրամադրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան 18/08/2019 13:34 Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Շոյգուն կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ 18/08/2019 12:59 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը (Տեսանյութ) 18/08/2019 10:34 Միքայել Մինասյանի հարցազրույցի գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ. Վարդանյան 17/08/2019 17:41 Բաղրամյան փողոցի բակում` երեխաների խաղալու վայրում, ավտոտնակ են կառուցում. բնակիչներն ահազանգում են. Լուսանկարներ 17/08/2019 15:42 Նավթի համաշխարհային գներն աճում են 17/08/2019 15:36 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական 17/08/2019 15:28 Չինաստանի արևելքում քամին մարդկանցով նավ է շրջել 17/08/2019 15:21 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Աշոտյան 17/08/2019 15:17 «Բավարիան» և «Բարսելոնան» պայմանավորվել են Կոունտինյոյի վարձակալության շուրջ 17/08/2019 15:10 Մեքսիկայի նախագահը հանդես է եկել Էլ Պասոյի հրաձիգի մահապատժի դեմ 17/08/2019 15:06 Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան 17/08/2019 15:01 Թրամփը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին կարգավորել Քաշմիրի հետ կապված խնդիրը 17/08/2019 14:55 Մահացել է դերասան Փիթեր Ֆոնդան 17/08/2019 14:47 Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող ռեստորանում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել 17/08/2019 14:34 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/08/2019 14:27 Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է 17/08/2019 14:19 ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառության հարցը քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանների հանդիպման ժամանակ 17/08/2019 14:13 Օդեսայում ութ մարդ է զոհվել հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17/08/2019 13:53 Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 17/08/2019 13:45 Գազայում 77 պաղեստինցի է տուժել՝ Իսրայելի բանակի հետ բախման հետևանքով 17/08/2019 13:36 Մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար կյանքը դրած գեներալը չէր կարող կրակելու հրաման տալ. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին 17/08/2019 13:15 Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան. News.am 17/08/2019 12:54 Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, դա շատ կարևոր է. Փաշինյան 17/08/2019 12:34 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. Կատարվում են շինաշխատանքներ 17/08/2019 12:17 Նոր Նորքի բակերից մեկում 34-ամյա քաղաքացին տան պատուհանից գազայն ատրճանակով օդ է կրակել, խանգարել բնակիչներին 17/08/2019 11:56 Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ 17/08/2019 11:33 ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին 17/08/2019 11:21 Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը փակ կլինի 17/08/2019 10:55 «Հրապարակ». Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում 17/08/2019 10:51 «Հրապարակ». Երեկ փողոցում ակցիաներ անող մարզպետներն այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում 17/08/2019 10:43 «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը 17/08/2019 10:38 «Հրապարակ». Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը 16/08/2019 20:46 «Երբ Նիկոլ Փաշինյանը ասեց՝ դատարանների դռները փակեք, առաջինը Ամուլսարի տղաները դատարանների դռները փակեցին». ջերմուկցի 16/08/2019 20:00 «ՊՍԺ»-ն պատրաստ է վարձակալության հանձնել Շուպո-Մոթինգին «Լեչե» 16/08/2019 19:40 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 16/08/2019 19:25 Պարոնյանի անվան թատրոնում Երվանդ Ղազանչյանին փոխարինող չեն փնտրում. նոր թատերաշրջանը նվիրվելու է նրա հիշատակին 16/08/2019 19:18 Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում 16/08/2019 19:07 Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու 16/08/2019 18:50 Եթե շարունակվեց Ամուլսարի ծրագիրը, ուրեմն հեղափոխություն չի եղել. ակցիայի մասնակից 16/08/2019 18:39 «Իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում». Ջերմուկցիների նամակը՝ Փաշինյանին 16/08/2019 18:34 Փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել, տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել. Ամուլսարի պահապան 16/08/2019 18:18 Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, նրա լիազորությունները համարվում են դադարեցված. Փաստաբան 16/08/2019 18:08 Թրամփը «ֆեյք ԶԼՄ-ներին» մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը քայքայելու փորձի համար 16/08/2019 17:56 Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ. Շիրակ Բունիաթյան (Տեսանյութ) 16/08/2019 17:42 Ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի. Ջերմուկում բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը (Տեսանյութ) 16/08/2019 17:29 «Անզեն աչքով տեսանելի են հանքի վտանգները». վարչապետը ներկա չի գտնվի բողոքի ակցիային (Տեսանյութ, լուսանկարներ) 16/08/2019 17:14 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել (Տեսանյութ) 16/08/2019 17:00 Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ 16/08/2019 16:49 Մեկնարկում է գյումրեցի մաքրուհուն սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի դատավարությունը 16/08/2019 16:35 «ԳեոՊրոՄայնինգ»-ը կոչ է անում հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից 16/08/2019 16:26 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ 16/08/2019 16:12 Որդեգրումների թեմայով վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել 16/08/2019 15:59 Քոչարյանի ու մյուսների քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Դեպարտամենտի ղեկավար 16/08/2019 15:48 Քաղաքապետը սեղանի տակից դուրս չի գալիս, խնդիրների պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը. Սոնա Աղեկյան 16/08/2019 15:44 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ 16/08/2019 15:35 ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել Ալաբամայի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16/08/2019 15:21 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը մեկնարկել է, բայց դեռ քվորում չկա 16/08/2019 15:10 Իրավապահները Բագրատաշենի անցակետում ահաբեկչության մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացու են հայտնաբերել 16/08/2019 15:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 16/08/2019 14:55 Թրամփը համոզված է՝ իր ճնշման ներքո ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար 16/08/2019 14:42 Հետագա որոշումները պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին 16/08/2019 14:31 Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին 16/08/2019 14:22 «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով 16/08/2019 14:15 Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան 16/08/2019 14:09 «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հաշվապահները գրավի դիմաց ազատ են արձակվել 16/08/2019 13:53 Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել 16/08/2019 13:45 Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել է անվանումը 16/08/2019 13:39 Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ 16/08/2019 13:26 Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը