20/06/2019 18:58
Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից առաջադրված Գրիգոր Բեքմեզյանը ընտրվեց Բարձրագույն դատախան խորհրդի անդամ։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ են եղել 4-ը։
Բեքմեզյանի թեկնածությունը առաջադրման անհրաժեշտությունը ծագել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո։
Մինչև ընտրությունը թեկնածուն հանդես եկավ ելույթով, ներկայացրեց դատաիրավական համակարգի մասին իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների տարբեր հարցերին ու վստահեցրեց, որ ինքը գործելու է անկախ։
«Իմ կողմից ուզում եմ ասել՝ շատ ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ լավ է լինելու, վստահ եղեք, շուտով փոփոխությունը կզգաք», - ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո ասաց Գրիգոր Բեքմեզյանը։