19/08/2019 18:30
Թուրքիայի իշխանությունները երեք քաղաքների ղեկավարներին աշխատանքից ազատել են՝ ՔԱԿ-ի հետ կապերի համար
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևելքում գտնվող Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետերի պաշտոնանկության մասին՝ նրանց մեղադրելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունենալու համար:
«ՔԱԿ- ի կառույցներն օգտագործվում էին քաղաքապետերի ապօրինի նպատակների համար՝ դրա դիմաց ահաբեկչական կազմակերպությունները ստանում էին ֆինանսական, տրանսպորտային և վարչական աջակցություն: Հետաքննության արդյունքներով՝ աշխատանքից ազատվել են Դիարբեքիրի, Մարդինի և Վանի Ադնան Սելքուք Մյզրաքլիի, Ահմեթ Թյուրքի և Բեդիա Օզգեկչե Էրթանի քաղաքապետերը», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ գործողոթյունների շրջանակներում իրավապահները 418 մարդու են ձերբակալել՝ երկրի 29-ը գավառներից։