26/09/2019 13:47
Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Սահմանադրությունը կարևոր խնդիրներ ունի իրականության հետ:
«Քննարկվում է արդյո՞ք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե՞ ոչ: Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրութան մեջ նշվել է՝ արդյոք կա գերագույն գլխավոր հրամանատար, թե ոչ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե Սահմանադրության համաձայն՝ պատերազմական վիճակներում վարչապետն է համարվելու գերագույն գլխավոր հրամանատար, Գրիգորյաննը նկատեց.
«Ես կարող եմ հարց տալ. Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»:
Դիտարկմանը, որ փաստացի պատերազմական վիճակը շարունակվում է, ԱԱԽ քարտուղարն ասաց.
«Փաստացի բոլորս էլ գիտենք, բայց դա շատ կարևոր է, չէ՞, որ փաստացի պատերազմի մեջ ենք: Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց ֆիքսվել է մի բան, որը իրականության հետ խնդիրներ ունի»: