03/10/2019 16:07
Իմ որոշ գործըկներներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկում ծավալելու անհրաժեշտությունը. Իվետա Տոնոյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ է անում գործընկերներին կառուցողական քննարկումներ ծավալել.
«ԲՀԿ ղեկավար պարոն Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո՝ չմասնակցել «Իմ քայլի» կողմից ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանն, իմ որոշ գործըկներներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժշտության մասին», - ասաց Տոնոյանն՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ:
Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագծի քվեարկությանը բացառապես դրա իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հարցով պայմանավորված:
«Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա բազմաթիվ անգամ ասել ենք՝ Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, ԲՀԿ-ն որևէ մեկի կուռքը չէ, որևէ մեկը նրա ֆան ակումբի անդամը չէ, դրա մասին վկայում է այն, որ դեռևս 2018թ.-ին դեմ ենք քվերկել նրա թեկնածությանը և ունեցել հիմնավոր փաստարկներ, բայց այսօր չենք մասնակցում ձեր իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը», - ասաց Տոնոյանը:
Ավելի վաղ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ծուղակի մեջ է: