03/10/2019 15:48
Կասկածի տակ չդնելով պարոն Ծառուկյանի խորը գիտելիքները իրավաբանության հարցում՝ ասեմ, որ այս խնդիրը խիստ մասնագիտական է. Նազելի Բաղդասարյան
ԲՀԿ-ն ծուղակի մեջ է ընկել, ԱԺ-ում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Ցավում եմ, որ այս ծուղակի մեջ ընկել են մեր գործընկերները ԲՀԿ-ից ու բերում են հիմնավորում, որ այս փաստաթուղթը չի փարատում կասկածները և իրավական ձևակերխումներ հստակորեն չունի», - ասաց Բաղդասարյանը՝ նկատելով, որ եթե կային կասկածներ, ապա ԲՀԿ-ն կարող էր դրանք փարատել պետաիրավական նիստում հարցի քննարկման ժամանակ հարցեր ուղղելով:
«Ինչքանով էլ կասկածի տակ չուզենամ դնել ԲՀԿ մեր գործընկերների, առավել ևս՝ պարոն Ծառուկյանի խորը գիտելիքներն իրավաբանության հարցում, բայց այս խնդիրը խիստ մասնագիտական է և մասնագիտական գնահատակններ էր պահանջում», - ավելացրեց պատգամավորը:
Հիշեցնենք, երեկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին: