03/10/2019 10:41
102 կողմ ձայնով խորհրդարանը կողմ քվեարկեց նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամ սահմանելու օրինագծին
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ 102 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Վերջինս առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ: Օրինագիծը հեղինակած իշխանական պատգամավորները նախապես առաջարկել էին նվազագույն աշխատավարձի չափ սահմանել 63.000 դրամը, մինչդեռ կառավարության առաջարկով համաձայնվել էր սահմանել նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամ: