04/11/2019 17:17
Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ չես հակադարձում Ալիևին, ինչո՞ւ ծպտուն չհանեցիր ադրբեջանական ապատեղեկատվության մասին. Արմեն Աշոտյան
Վարչապետն իր ուղիղ եթերով ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց անհանգստություններն, այլ լրացուցիչ հարցականներ ստեղծեց և ավելի շատ անհանգստանալու առիթներ տվեց, քան մինչ այդ եթերն էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով վարչապետի երեկվա ուղիղ եթերին։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի տիրապետում Արցախյան կարգավորման ողջ փաթեթին։
«Այդ եթերից ամենակարևոր հետևությունը, որ պետք է անենք, հետևյալն է. որևէ հստակություն Հայաստանի նոր կառավարության կարծիքների, դիրքորոշման մասին Արցախյան հարցում չհնչեց։ Սա ամենամեծ բացթողումն է, և վստահ եմ, որ սա արվել է դիտավորյալ։ Այն համատարած մանիպուլյացիաները, որ անում են Փաշինյանն ու իր թիմը, ավաղ, չեն շրջանցել նաև Արցախը», - ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իր համար շատ տարօրինակ է, երբ անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները Հայաստանի, Ղարաբաղի և Զանգեզուրի մասին, Փաշինյանն իր եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին և փորձում տպավորություն թողնել, որ Բաղդադում ամեն ինչ հանգիստ է։
«Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիևի հայտարարություններին, ինչո՞ւ չես հակադարձում։ Ո՛չ դու, ո՛չ քո արտգործնախարարը պատշաճ կերպով չեք հակադարձել ադրբեջանական քարոզչությանը։ Երեկ եթերիդ 36 րոպեն նվիրեցիր քեզ քննադադատող հայաստանյան շրջանակներին և որևէ ծպտուն չհանեցիր ադրբեջանցիների կողմից վարվող ապատեղեկատվական քարոզչությանը», - ասաց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։