Ամստերդամում տանը ոչ մեզ համար հատկացված տեղում էինք քնել, տիրուհին զայրացավ, գիշերով մեզ կարող էր դուրս շպրտել. Լիտվայում կամավոր աշխատած Սերինե Գաբրիելյան

23/11/2019 14:37

Ամստերդամում տանը ոչ մեզ համար հատկացված տեղում էինք քնել, տիրուհին զայրացավ, գիշերով մեզ կարող էր դուրս շպրտել. Լիտվայում կամավոր աշխատած Սերինե Գաբրիելյան


«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում Aysor.am-ի զրուցակիցը Սերինե Գաբրիելյանն է:

Նա կամավորական աշխատանքի է մեկնել 2015 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Լիտվայի Շաուլյայ քաղաք, 11 ամսով: Այստեղ Սերինեն աշխատել է «Դիջվարիուս» ավագ դպրոցի «Ռադիո Կլուբաս»-ում, վարել հաղորդումներ, լուրեր, ավագ դպրոցի ուսանողների հետ տարբեր կամավորական ծրագրեր իրականացրել, դասավանդել նրանց ռուսաց լեզու, լուսաբանել դպրոցի միջոցառումները, նաև դպրոցում աշխատել որպես լրագրող:

Ուզում էի ուրիշ երկրի մշակույթին ծանոթանալ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այնտեղ երկար ես ապրում, ուրիշ ազգերի հետ ես շփվում

Սերինեն որոշեց մեկնել կամավորական աշխատանքի, որովհետև հետագա անելիքների մասին մտածելու համար դադարի ժամանակ էր պետք:

«Անգլերենում այսպիսի հասկացողություն գոյություն ունի «gap year»` դադարի տարի, երբ ուզում ես դադար վերցնել, մտածել՝ ինչ ես ուզում կյանքից, ինչ ես ուզում հետագայում անել, ինչի համար, մի շարք հարցեր, որոնց պատասխանները պիտի ստանաս, նոր շարունակես քո հետագա գործունեությունը: Դա ամենահարմար պահն էր, բացի այդ՝ շատ էի ուզում հենց կամավորություն անել, աշխատել ոչ թե նրա համար, որ վարձատրվեմ, այլ ուղղակի կամավոր աշխատել: EVS-ը (European Voluntary Service) դրա համար լավագույն ծրագիրն էր:

Ընտրեցի հենց կամավորական աշխատանքը, որովհետև ուզում էի ուրիշ երկրի մշակույթին ծանոթանալ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այնտեղ երկար ես ապրում, ուրիշ ազգերի հետ ես շփվում»:

Շատ դժվար էր տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ ապրել մի բնակարանում՝ չիմանալով լեզուն լավ

Կամավորները մի շարք խնդիրների են բախվում՝ սկսած լեզվի իմացությունից, վերջացրած՝ կենցաղային խնդիրները: Այս խնդիրները ծանոթ էին նաև զրուցակցիս: Սերինեն պատմում է, որ առաջին դժվարությունը, որի առաջ ինքը կանգնեց՝ անգլերենի իմացությունն էր հաղորդակցական մակարդակում:

«Առաջին դժվարությունը լեզուն էր: Իմ անգլերենի իմացությունը գրավոր մակարդակի վրա նորմալ էր, բայց բանավոր մակարդակը շատ ցածր էր: Ես չէի կարողանում ազատ շփվել անգլերեն, իսկ ես ապրում էի այնպիսի մարդկանց հետ՝ խորվաթ և ավստրիացի, որոնց հետ ընդհանուր լեզուն միայն անգլերենն էր: Շատ դժվար էր տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ ապրել մի բնակարանում՝ չիմանալով լեզուն լավ:

Երկրորդ դժվարությունն ուղղակի ընկերներ գտնելն էր, որովհետև լիտվացիները մի քիչ սառն են, իրանց հետ ընկերանալը բավականին դժվար է ստացվում, շատ երկար պրոցես է , որպեսզի իրենք վստահեն քեզ ու դու դառնաս իրենց ընկերը, երկար ժամանակ է պահանջվում դրա համար», - պատմում է Սերինեն:

Ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվեց: Դրան նպաստեց գրադարան այցելելը:

«Այնտեղ գրադարանում կար ամերիկյան անկյուն` «American corner», ուր ես ու ինձ հետ բնակարան կիսողները սկսեցինք այցելել: Այստեղ ծանոթացանք տարբեր երկրներից ուսանողների հետ, ովքեր «Erasmus» ծրագրով սովորում էին Շաուլյայի համալսարանում, նրանց հետ ընկերացանք: Այդտեղ նաև լիտվացի տարիքով, ավելի հասուն մարդիկ էին հաճախում, նրանց հետ հաջողվեց ընկերանալ ու նրանք օգնեցին հաղթահարել մեր մյուս դժվարությունը՝ հեռու լինելն ընտանիքից: Նրանք մեզ համար ընտանիք էին դարձել», - հիշում է զրուցակիցս:

Կամավորական աշխատանքի ժամանակ ամենատարածված խնդիրներից մեկը համատեղ կենցաղ կիսելն է, այլ մշակույթ կրող մարդկանց հետ մի հարկի տակ բնակվելը: Թեև զրուցակիցս ասում է, որ իր ընկերների շրջանում էլ շատ է լսել դեպքեր, երբ կամավորներն ազգային տարբեր մտածելակերպերի պատճառով նույնիսկ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները, բայց անձամբ իր դեպքում այդպես չի եղել, քանի որ թե՛ ինքը, թե՛ իր հետ բնակվողները հարմարվող են եղել:

«Այդքան էլ դժվար չէր կենցաղը կիսել, որովհետև ես ինքնս բնույթով հարմարվող եմ, իրենք էլ էին հարմարվող ու դրա համար մեզ հաջողվեց առանց բարդությունների լեզու գտնել ու առաջացած բարդությունները միասին լուծել»:

Լավ ես զգում, որ որպես անձ՝ ինչ-որ մեկին կարող ես օգնել ու անել դա անշահախնդիր

Սերինեն կամավորական աշխատանքի մի շարք դրական կողմեր է նշում: Ամենից առաջ զրուցակցիս դուր էր գալիս անշահախնդիր օգնել մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:

«Կամավորություն անելիս քեզ օգտակար, լավ ես զգում, որ կամավորական աշխատանք ես կատարել: Հենց կամավորության ընթացքում մի քանի այլ կամավորական ծրագրեր եմ արել, օրինակ՝ սուպերմակետում կանգնում էինք և անօթևան մարդկանց համար սնունդ էինք հավաքում, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կենտրոններ էինք գնում, նրանց հետ բավականին ժամանակ էինք անցկացնում: Ես այդ ամենը մեծ հաճույքով էի անում: Լավ ես զգում, որ որպես անձ՝ ինչ-որ մեկին կարող ես օգնել ու անել դա անշահախնդիր», - ասաց նա:

Կամավոր աշխատելը մի շարք առավելություններ է տալիս՝ թե՛ կրթության խորացման տեսանկյունից, թե՛ նորը բացահայտելու:

«EVS-ն ինձ հնարավորություն տվեց տեսնել աշխարհը բառի բուն իմաստով: Այս ընթացքում բավականին ճամփորդեցի, երևի ամեն ամիս ինչ-որ նոր երկիր էի բացահայտում ինձ համար: Դա հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Ճամփորդելը շատ է օգնում, որ փոխես քո աշխարհայացքը, ինքդ էլ լրիվ փոխվում ես, բազմաթիվ նոր բաներ ես իմանում կյանքի ու աշխարհի մասին, վերագնահատում ես քեզ», - ասում է զրուցակիցս:

Հաջորդ առավելությունը, որը ընձեռել է կամավորական աշխատանքը՝ լեզուների իմացության կատարելագործումն էր ու նոր լեզուներ սովորելը: Այս ընթացքում Սերինեն կատարելագոծել է անգլերենի իմացությունը, իսպաներեն է սովորել, մի փոքր ֆրանսերեն, կարողանում է շփվել լիտվերեն:

Ամստերդամում վտանգ կար, որ տանտիրուհին գիշերը մեզ կարող է դուրս շպրտել տնից

Կամավորական աշխտանքը հրաշալի հնարավորություն է ճամփորդելու համար: Այս ընթացքում կամավորները քիչ գումար են ստանում, բայց ցանկության դեպքում դրանով հնարավոր է ճամփորդել: Զրուցակիցս նշում է, որ ամսական 245 եվրո էր ստանում, ինչը Լիտվայի նվազագույն աշխատավարձից մի քիչ էր ավելի: Կողմնակի աշխատանքի իրավունք կամավորները չունեն, հետևաբար, ճամփորդելու համար պիտի խնայողություններ անեն: Զրուցակիցս կամավոր աշխատելու ժամանակ սեփական ճամփորդական ռազմավարությունն էր մշակել:

«Ընկերուհիս ինձանից առաջ նույն ծրագրով եղել էր Լիտվայում ու պատմել էր, որ ճամփորդության համար կան նույնիսկ անվճար տարբերակներ։ Կան կայքեր, օրինակ՝ «Travelfree.info»-ն, որտեղ կարելի է գտնել զեղչեր ավտոբուսների և ինքաթիռների տոմսերի համար: Անընդհատ հետևում էի, թե ինչ ակցիաներ կային։ Երբ ինձ հետաքրքրող ուղղություն էր լինում, ընկերներիս հետ գնում էինք ճամփորդության։

Ճամփորդելու ռազմավարություն էի մշակել, երբ պիտի մի երկիր գնայի, նայում էի, թե դրա հարևանությամբ ինչ այլ երկիր կա, որ կարողանամ մի քանի երկիր գնալ միանգամից: Այդպես Գերմանիա գնալուց առաջ գնացի Չեխիա, հետո նոր՝ Գերմանիա։

Մեկ այլ կայք էլ կար՝ «Couchsurfering», որտեղ մարդիկ անվճար քեզ իրենց տանը քնելու տեղ են հատկացնում։ Դա միանգամից չի արվում, պետք նախ վստահելի հաշիվ ունենաս, քո մասին տեղեկություն լինի: Սրա իմաստն իրար լավություն անելն է, ճամփորդող մարդկանց օգնելը, ցույց տալը, որ կյանքում ամեն ինչ չէ, որ փողով է որոշվում: Սա նաև հնարավորություն է ընձեռում իրար հետ փորձով կիսվելու, շփվելու…»:

Առաջին հայացքից թվում է՝ ամեն ինչ պարզ է և հեշտ՝ անվճար ճամփորդել, մի գիշեր անվճար քնել քեզ հյուրընկալող մարդու տանը և վերջ: Բայց զրուցակիցս պատմում է, որ այստեղ էլ կարող ենք բախվել բարդությունների: Այս տարբերակով Սերինեն շատ է ճամփորդել, մի անգամ էլ, երբ Ամստերդամում խնդիրներ են առաջացել տանտիրոջ հետ, կեսգիշերին կարող էին դրսում հայտնվել:

«Բավականին զվարճալի դեպքեր են եղել, նույնիսկ մի անգամ Ամստերդամում վտանգ կար, որ տիրուհին գիշերը մեզ կարող է դուրս շպրտել տնից, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց։ Ամստերդամ գնալուց ես ու ևս երկու հայ կամավոր երեկոյան գնացինք տուն: Տանտիրուհին նախապես ասել էր, որ տան վերևի հարկում ենք քնելու: Երբ գնացինք, արդեն երկու աղջիկ անկողնում քնած էին: Մեզանից երկուսը մատռասներին քնեց, մեկը՝ մահճակալին: Երբ տանտիրուհին վերադարձավ, զայրացավ, որ չենք ճշտել, թե ով՝ որտեղ պիտի քնի, ասաց, որ երեքս էլ պետք է մատռասներին քնեինք։ Հաջորդ օրը խոսեցինք, բացատրեց մեզ, որ շատ հյուրեր է ընդունում, բայց վերջիններս հաճախ իրենց պատշաճ չեն պահում։ Բարեբախտաբար, լեզու գտանք ու դրսում չհայտնվեցինք»:  

Եվրոպացիներն էլ հայերի նման մարդիկ են, ուղղակի մի քիչ այլ ձև են մտածում

Սերինեն նշում է, որ կամավորական աշխատանքի ավարտին արդեն կարոտել էր Հայաստանը և կար վեադառնալու ցանկություն:

«Երևանն էի շատ կարոտել, իմ ծննդավայր Վանաձորից շատ էի կարոտել: Ուզում էի վերադառնալ: Լիտվայում այլևս չէի ուզում մնալ, որովհետև գրեթե մեկ տարին բավական էր Լիտվայի համար, այնտեղի եղանակը, կլիման, մարդիկ մի քիչ սառն էին, փոխարենը՝ բնությունն էր հրաշալի ու դա այն բանն էր, որ ձգում էր այնտեղ մնալ»:

Վերադառնալուց հետո Սերինեն մտածում էր «Masters» ծրագրով մեկնել Գերմանիա՝ կրթությունը շարունակելու, մինչդեռ, ինչպես ինքն է նշում, այդ ուղղությամբ հստակ քայլեր չի արել: Զրուցակիցս ասում է, որ այս պահին երկար ժամանակով մեկնելու մասին չի մտածում, մինչդեռ կցանկանար կարճաժամկետ կրթական ծրագրերի դիմել:

Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց ճգնաժամ սկսվեց: Դա պայմանավորված էր միջավայրի փոփոխությամբ: Նախկին աշխատանքին վերադառնալը նույնպես հեշտ չէր:

«Երբ հետ եկա, մոտ եկու ամիս ամեն ինչ նորմալ էր: Երկար ժամանակ՝ մոտ մեկ տարի ընտանիքիս, ընկերներիս չէի տեսել: Վայելում էի նրանց ներկայությունը, բայց հետո՝ մոտ երկու ամիս դեպրեսիա սկսվեց: Տարբերությունը, որ այն ժամանակ կար այստեղի և այնտեղի միջև մեծ էր, մարդկանց կյանքերի, մտածելակերպի թեթևության միջև: Մարդիկ այստեղ եռապատիկ բարդացնելով են ամեն ինչ ապրում, դա ծանր էի տանում։ Բացի այդ՝ այստեղ մարդկանց մեջ կոպտություն էի նկատում զբոսաշրջիների նկտամամբ, կային սխալ պատկերացումներ Եվրոպայի ու եվրոպացիների նկատմամբ։ Ավանդական արժեքների մասին այդ ժամանակ շատ էին խոսում, մտածում էին, որ Եվրոպայից եմ եկել ու անընդհատ խոսում էին այդ մասին:

Այստեղ մտածում են, որ եվրոպացիները չգիտեն, թե ինչ է նշանակում ընտանիք, չեն գնահատում ընտանիքը, ընկերությունը, բայց այդ պատկերացումները սխալ են, եվրոպացիներն էլ հայերի նման մարդիկ են ու որքան մենք ենք գնահատում՝ նույնքան էլ նրանք, ուղղակի մի քիչ այլ ձև են մտածում։

Փոքր ինչ սթրեսային էր նաև լրագրողի աշխատանքին նորից վերադառնալը։ Լրագրողի այն աշխատանքին, որը հասարակության կողմից հաճախ չի գնահատվում, մանավանդ՝ քաղաքական լրագրողների աշխատանքը: Մոտ մեկ ամիս զգում էի՝ ինչ անշնորհակալ գործ եմ կատարում, բայց հետո նորից վերադարձա, նորից զգացի, որ պարտադիր չէ հասարակությունը քեզ շնորհակալ լինի աշխատանքիդ դիմաց»:

Այն ծանրաբեռնվածությամբ չես աշխատում, ինչ առօրյայում, բայց չես էլ գնում այնտեղ ոչ մի բան չանելու

Բոլոր նրանց, ովքեր նոր պետք է մեկնեն կամավորական աշխատանքի, Սերինեն խորհուրդ է տալիս հնարավորինս ուսումնասիրել ծրագրերը նախքան մեկնելը: Ինչ վերաբերում է զբաղվածությանն ու գրաֆիկին՝ զրուցակիցս նշում է, թեև այնտեղ ազատ ժամանակ շատ կա, բայց միևնույն ժամանակ կամավոր աշխատելը չի ենթադրում ոչինչ չանել:

«Նրանք հաստատ այնտեղ պարապ չեն մնալու: Իրականում կան մարդիկ, որ մտածում են, թե իրենք գնալու են հանգստանալու, բայց այդպես չէ, իհարկե, այնտեղ այն ծանրաբեռնվածությամբ չես աշխատում, ինչ առօրյայում, բայց չես էլ գնում այնտեղ ոչ մի բան չանելու։ Խորհուրդ կտամ, որ այդ ժամանակահատվածն օգտագործեն ինքնակրթվելու համար, գուցե, այդ ժամանակն էլ երբեք չունենան, իսկ EVS-ի ընթացքում բավականին ազատ ժամանակ ես ունենում:

Նաև թող լավ ուսումնասիրեն այն ծրագիրը, որի շրջանակում պետք է մեկնեն կամավորության: Ծրագրերը շատ-շատ են, թող գտնեն իրենց հետաքրքրող ծրագիրն, այլ ոչ թե գնան, ուղղակի գնալու համար։ Նաև թող լինեն հարմարվող ու փորձեն մաքսիմում վայելել ամեն մի րոպեն, ամեն օրն ու հնարավորինս քաղեն ամեն ինչ»։

Կարդացեք նաև՝

Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան

Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան

Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը