03/12/2019 16:27
Խոր վշտով տեղեկացա Դավիթ Սեդրակյանի մահվան մասին. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։
Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով:
Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և փոխնախագահ և Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նա մեծ ավանդ և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին», - ասված է հեռագրում։