13/02/2020 12:26
Ծխախոտը բերաններումս, ալհոկոլը ձեռնքերումս՝ մաղթում ենք մեր երեխաներին երկար տարիների կյանք. Արսեն Ջուլֆալակյան
Խորհրդարանում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
«Իմ քայլի» պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց ընդունել օրենքի նախագիծը.
«Ծխախոտը բերաններումս, ալհոկոլը ձեռքներումս՝ մաղթում ենք մեր երեխաներին երկար տարիների կյանք՝ միևնույն ժամանակ վնասելով նրանց առողությունը: Չեմ ուզում հավատալ, թե կա ծնող, որը կցանականա, որ իր երեխան դառնա ծխող: Ինչպես ասում է մեր գործընկեր Մանե Թանդիլյանը՝ «երեխայի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում է, որ ծնողը, ծխախոտը բերանին, խորհուրդ է տալիս չծխել»:
Ջուլֆալակյանն ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ մարդկային ինքնագիտակցության ու ինքնակարգավորման վրա հիմնվելով, այս հարցը չի լուծվի, հետևաբար պետությունը պիտի կրթի, դաստիարակի, որոշ դեպքերում էլ՝ արգելի արատավոր երևույթները:
«Եթե բարդ է տարիներ շարունակ ծխողին համոզել, ստիպել, բացատրել, որ նա թարգի ծխելը, ապա մեզ համար պետք է գերխնդիր լինի երիտասարդ սերունդներին բացատրել, որ ծխելը վատ է, այն մոդայիկ չէ, վնաս է առողջությանը և ուժի դրսևորում չէ: Երեխաների աչքերում ծխելը պետք է լինի անսովոր երևույթ: Վստահ եմ՝ մենք ճիշտ ճանապահին ենք և պետք չէ առաջ քաշել այն հանգամանքը, որ սա տնտեսությանը վնաս կհասցնի: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ առողջ քաղաքացին ավելի շատ տնտեսական արժեք է ստեղծում, քան ծխախոտից եկած եկամուտն է, որից մի մեծ հատված մենք ուղղում ենք ծխախոտից վնասված մեր քաղաքացիների առողջությանը: Կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք օրենքին», - ասաց Ջուլֆալակյանը: