03/03/2020 11:19
Գնացեք Ծաղկաձոր, հյուրանոցները լրիվ դատարկ են. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ճիշտ չի համարում կորոնավիրուսի պոտենցիալ կրող համարվող մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը:
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը նկատեց, որ այդ որոշումից հետո Ծաղկաձորում իրենց հանգիստը անցկացնել ցանկացող զբոսաշրջիկները չեղարկել են ամրագրումները:
«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական գործակալություններին հարցրեք, մարդիկ տոմսերը հետ են վերցրել, հյուրանոցները լրիվ դատարկ են», - ասաց նա:
Կիրակի օրը ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել էր 32 մարդ։