Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին

07/08/2020 20:44

Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին


Երաժշտական տարբեր նախագծերում հանդես եկող երգիչ Արամ Մովսիսյանը երգի ոլորտում իր համար առանձնացրել է ժողովրդականը: Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլի երիտասարդ մեներգիչը վերջին տարիներին  ընդգրկված է նաև դրսում գործունեություն ծավալող «Հայի ոգին» նախագծում, որի շրջանակներում հրավերներով ու շրջագայություններով տարբեր երկրներում է լինում: Ու թեև բեմում հայկական մաքրամաքուր երաժշտություն է հնչում, սակայն հանդիսատեսի շարքում մեծամասամբ այլազգիներ են լինում, ովքեր, թեկուզ չհասկանալով հայերենը՝ հասկանում ու կլանում են ամեն մի հնչյունը:

Ուշագրավն այն է, որ «Հայի ոգին»  նախագծի հեղինակը ազգությամբ հայ չէ. նա հին եվրոպական, բարրոկո ոճի երաժշտության ներկայացնող, աշխարհահռչակ կատալոնացի երաժիշտ Ջորդի Սավալն է, ով նախընտրում է տարբեր նախագծերով աշխարհին ներկայացնել տարբեր ազգերի ավանդական, ազգային մշակույթը:

Aysor.am-ը համագործակցության ու առաջիկա գործունեության, COVID-19-ով պայմանավորված պարապուրդի, նաև՝ սպորտից երգարվեստ տեղափոխվելու որոշման մասին զրուցել է Արամ Մովսիսյանի հետ:

- Արամ, որքա՞ն ժամանակ է՝ ընդգրկված եք «Հայի ոգին» նախագծում: Հե՞շտ է հայկական երաժշտության հանրահռչակման հարցում համագործակցել օտարազգի երաժիշտի հետ:
 
- Արդեն 7 տարի է, որ միասին ենք աշխատում, մինչ այդ նախագծում Ջորդի Սավալի հետ աշխատել ու հայ մշակույթը ներկայացրել է երգիչ Ռազմիկ Ամյանը: Համերգներ ենք ունեցել եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ բոլոր համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Ու այնպես չի, որ հանդիսատեսի շարքերում տեղի հայերն էին: Հավատացեք, 90 տոկոսը արտասահմանցիներ էին: Ու դա լավ էր, քանի որ «Հայի ոգին» հենց դրա համար էլ ստեղծված է՝ սփռելու հայկական երաժշտությունը օտարների մեջ: Գրեթե բոլոր երկրներում հանդիսատեսը մի քանի անգամ բիս է գոռացել՝ պահանջելով կրկնել այս կամ այն համարը ու չավարտել համերգը: Մեր արվեստը տարբերվող գույն է այդ ամբողջ միագույնության մեջ:

- Հայկական ի՞նչ ստեղծագործություններով եք ներկայանում, ո՞վ է ընտրություն կատարում:

- Ջորդի Սավալին տվել ենք բազմաթիվ հայկական երաժշտական գրքեր, ինքն էլ շատ ճաշակով ընտրություն է կատարել ու անձամբ գործիքավորել: Պատահում է, որ գործիքավորման ժամանակ փոքր-ինչ շեղվում է, բայց մենք հուշում ենք ու ամեն ինչ տեղն է ընկնում (ժպտում է, հեղ.): Ցանկում ընդգրկված են թե՛ գեղջկական երգեր, թե՛ Սայաթ-Նովա ու Կոմիտաս…

- 7 տարվա մեջ կա՞ մեկ համերգ, որից առավել շատ եք տպավորվել:

- Այո, 2015 թվականի համերգները. սովորաբար, Ջորդի Սավալը այս նախագծով յուրաքանչյուր համերգի ժամանակ հանդիսատեսին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը: 2015 թվականին ամսվա կտրվածքով գոնե 1 համերգ անպայման ունենում էինք: Ամբողջ տարվա ընթացքում նա բեմից խոսեց 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ տվյալ համերգը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ամեն անգամ ես մեծ երախտապարտությամբ էի լցվում այդ հզոր երաժիշտի նկատմամբ: Հատկապես այդ տարի նա մեծ գործ արեց մեր ժողովրդի պատմության այդ փուլը ներկայացնելու համար, ինձ էլ հնարավորություն տվեց մեր երգի միջոցով այդ մասին պատմելու… Հիշում եմ, որ նույն այդ տարվա՝ 2015-ի ապրիլին, երբ համերգներով Իտալիայում էինք,  Ջորդի Սավալը Ստամբուլից հրավեր ստացավ հայ երաժիշտներիս հետ համատեղ մասնակցելու հենց Ստամբուլում կայանալիք՝ Ցեղասպանության ընթացքում զոհված հայ մտավորականների հիշատակին նվիրված համերգին:

- Հրավերը տեղի հայ համայնքի՞ց էր: Մասնակցեցի՞ք:

- Եթե չեմ սխալվում՝ այո, հայ համայնքն էր կազմակերպիչը: Այո, 2015 թվականի ապրիլին մենք գնացինք Ստամբուլ ու համերգը կայացավ: Ինձ մոտ դա աննկարագրելի զգացմունքային փոթորիկ էր առաջացրել, նույնիսկ դժվարանում եմ նկարագրել…

- Առաջին անգա՞մ էիք Ստամբուլում:

- Այդ ժամանակ` այո, հետագայում արդեն այլ խմբով համերգային ծրագրով գնացել եմ Արևմտյան Հայաստան:

- Ջորդի Սավալը Հայաստանում եղե՞լ է:

- Ոչ, չի եղել: Հավանաբար, ես պետք է դիմեմ պետությանը, որ բարձր մակարդակով Հայաստան հրավիրեն այդպիսի մեծ մարդուն ու աշխարհահռչակ երաժիշտին: Այդ նույն նախագծով կարելի է և Հայաստանում ելույթ ունենալ: Ի վերջո, նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը: Ճիշտ կլինի նրա կատարած աշխատանքը նաև վերին ատյաններում գնահատեն: Նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերբերմունք ունի: Մեկ անգամ նույնիսկ խոստովանել է, որ լսելով հայ երգը՝ անմիջապես կարելի է զգալ, թե ինչ է ապրել և վերապրել, հաղթահարել այդ դարավոր ժողովուրդը:

- Որքան ես եմ տեղյակ, հայկական երաժշտության նկատմամբ իր սերը ծագել է իր իսկ կնոջ նկատմամբ սիրուց. ինքը շատ է սիրել կնոջը, կինը՝ հայկական երաժշտությունը: Երբևէ այդ մասին պատմե՞լ է:

- Ինքն այդ մասին չի խոսել, բայց հնարավոր տարբերակ է: Մի բան հաստատ գիտեմ՝ կինը շատ-շատ է սիրել հայկական երաժշտությունը (ժպտում է, հեղ.)

-   Ձեր համագործակցությունն այժմ ի՞նչ փուլում է, չի՞ շարունակվելու:

- Պլանավորած ծրագրեր ունեինք, բայց COVID-19-ն այդ ամենն իրար խառնեց: Հիմա, բնականաբար, դադարեցրել ենք, ու չգիտեմ, թե հետագայում ինչպես կստացվի:

- Պետական երաժշտական կոլեկտիվի մեներգիչ եք, «Նորայր Քարտաշյան և Վան փրոջեքթ»-ում եք երգում, հանդես եք գալիս նաև տարբեր երաժշտական նախագծերում, որոնցից մեկի մասին արդեն պատմեցիք: Իսկ այդ ամենին զգուգորդում ե՞ք նաև ռեստորանային գործունեությունը, կորպորատիվ միջոցառումները: Ի վերջո, ֆինանսի հիմնական աղբյուր երգիչների համար դա է ապահովում:

- Նայած՝ ինչ միջավայր է: Աշխատում եմ խուսափել այն հրավերներից, որտեղ մի քիչ այլ ոճի երաժշտություն են պահանջում: Եթե անընդհատ այդ պահանջին տուրք տաս, կսայթաքես, քեզ այլ ուղղությամբ կտանի, այլ երաժշտության մեջ կգցի, որը հաստատ մի օր խանգարելու է: Ես դա չեմ ուզում: Բայց իհարկե դրա հակառակ կողմն էլ կա՝ երգիչը հղկվում է, տարբեր բարդ իրավիճակներ է հաղթահարում: Դեպք է եղել, որ այնպիսի գուսանական երգ են պահանջել, որը երբեք կատարած չեմ եղել: Թեկուզ բարդ էր, բայց 5 րոպեում սովորել եմ (ժպտում է, հեղ.)

- Արամ, շուտով կես տարի կլինի, որ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի շարք ոլորտներ պարապուրդի են մատնված: Թիրախային խմբում են նաև երաժիշտները: Նրանցից շատերը բողոքի ցույցեր էին անցկացնում: Դո՞ւք ինչպես եք հաղթահարում այս փուլը:

-  Այո, սա ամենակաթվածահար ոլորտն է: Եթե տարբեր ոլորտներ քիչ թե շատ աշխատում են, մենք լիովին պարապ ենք՝ համերգ, կորպորատիվ միջոցառումներ՝ ամեն ինչ չեղարկված է: Չեմ պատկերացնում, թե ինչքան կարող է ձգձգվել, ես դեռ վերջը չեմ տեսնում…

- Գիտեմ, որ 10 տարեկանից հաճախել եք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց, զբաղվել եք պրոֆեսիոնալ մարմնամարզությամբ ու մեծ սպորտ մտնելու ցանկություն եք ունեցել: 13 տարեկանում ծնկի վնասվածքի պատճառով չկարողացաք շարունակել, բայց հետաքրքիր է՝ հետագայում սպորտն այդպես էլ կրկին չգայթակղե՞ց Ձեզ:

- Իրականում, այնքան ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ էի տարված երգ-երաժշտությամբ, այնքան էի սիրում երգել, որ այդ մի «սերս»  ինձ այլևս չգրավեց: Կարելի է ասել՝ հագեցած էի սպորտից (ծիծաղում է, հեղ.): Դրա համար էլ ցավագին չտարա հեռանալը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Այսօր, 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Այսօր, 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր Այսօր, 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է Այսօր, 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Այսօր, 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Այսօր, 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին Այսօր, 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Այսօր, 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) Այսօր, 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am 07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը