09/09/2020 16:52
Իլոն Մասկը կորցրել է իր տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է իր տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում՝ մեկ օրվա ընթացքում 16,3 միլիարդ դոլար կորցնելուց հետո, գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր կողմից հաշվարկված «Bloomberg Billionaires Index»-ին (BBI):
Ըստ վարկանիշի՝ Մասկի կարողությունն այժմ կազմում է 82,2 միլիարդ դոլար, ինչը նրան թույլ է տալիս զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը: Գործակալության տվյալներով, անկումը BBI-ի պատմության մեջ ամենամեծն է մեկ օրվա համար:
BBI-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ «Amazon»-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը՝ 186 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում է 121 միլիարդ, երրորդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (103 միլիարդ): Չորրորդ տեղում է «Louis Vuitton Moët Hennessy» խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 միլիարդով, իսկ հինգերորդը ներդրող Ուորեն Բաֆեթն է, որն ունի 82,4 միլիարդ: