09/09/2020 17:20
Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է
Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը ձերբակալվել է. նա իր մեղքը չի ընդունում: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Հարցաքննության ժամանակ Տիխոնովը հայտարարել է, որ կապ չունի որևէ խարդախության հետ և մեղքը չի ընդունել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Տիխոնովը ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին, նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափով խարդախության համար:
Աղբյուրների հաղորդմամբ՝ այսօր կամ վաղը կընտրվի նրա նկատմամբ խափանման միջոցը: