06/10/2020 11:43
Ասադը հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Ղարաբաղ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, և, որ Դամասկոսը կարող է դա հաստատել:
«Մենք միանշանակ կարող ենք դա հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չեն լինում, բայց կան դրա վկայությունները», - ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռված խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի: