17/10/2020 15:25
Միասնականության համատեղ կոչով հանդես եկած կուսակցությունները գտնում են՝ երկրում առկա է չօգտագործված պոտենցիալ. Իշխան Սաղաթելյան
Միասնականության մասին համատեղ կոչով հանդես եկած մեկ տասնյակից ավելի կուսակցությունները գտնում են, որ երկրում առկա է չօգտագործված պոտենցիալ, և պետք է համախմբվել՝ օրհասական վիճակում հաղթանակ ապահովելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սա, կարծում ենք, բացառիկ հնարավորություն է ՀՀ իշխանության համար: Քաղաքական կուսակցություններն այս օրերին մշտապես հանդիպել և քննարկումներ են ունեցել, և պատրաստ ենք այս օրակարգով հանդիպել նաև ՀՀ վարչապետին՝ դետալներ քննարկելու համար: Մինչ այժմ գործադիրի ղեկավարի հետ քննարկում չի եղել:
Հայ ժողովրդի ողջ ռեսուրսը պետք է օգտագործվի, պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները: Մենք գտնում ենք, որ սրա անհրաժեշտությունը կա և այդ պահանջով դիմում ենք իշխանությանը», - նշեց բանախոսը: