16/12/2020 13:16
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նրա տեսքով «չուչել» են տարել Կառավարության դիմաց (Լուսանկարներ, տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց. վերջիններս Նիկոլ Փաշինյանի տեսքով «չուչել» են բերել Կառավարության մոտ։
«Այս չուչելի վրա պատասխանատվություն չկա, այս շենքում վարչապետի աթոռին գամված, սոսնձվածի վրա մի ամբողջ երկրի, մի ամբողջ ազգի պատասխանատվություն է», - ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը։
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր, ամեն ժամ նոր տարածքներ է հանձնում թշնամուն առանց կռվի, առանց պատերազմի։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էլ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հեռանալ, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա շնչել։