22/12/2020 13:52
Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալը միանում է ժողովրդին, նույնը կոչ է անում նաև ծառայակից ընկերներին
3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանն, ով հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտարարությամբ է հանդես եկել։
«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։
Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական
ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։
Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին», - նշված է հայտարարությունում: