25/12/2020 11:35
Սիրիական Մասյաֆը հարվածի է ենթարկվել. Իսրայելը փակել է Գոլանի երկինքը
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը գործի է դրվել դեկտեմբերի 25-ի գիշերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մասյաֆ քաղաքի մերձակայքում հարձակումը հետ մղելու համար, որի հետևում ենթադրաբար կանգնած է Իսրայելը: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական օդային հարվածը սկսվել է Լիբանանի օդային տարածքից դեպի Մասյաֆ շրջան: Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արաբական հակաօդային պաշտպանությունը կարողացել է խափանել հրթիռների մեծ մասը:
Դամասկոսի աղբյուրները պնդում են, որ ավիահարվածը հասցվել է Համայի նահանգում՝ Մասյաֆի մոտակայքում գտնվող Սիրիայի հետազոտական կենտրոնին:
Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակը չի մեկնաբանում այս հաղորդագրությունները, սակայն Հորդանան գետից դեպի արևելք գտնվող Գոլանի բարձունքների օդային տարածքը՝ իսրայելա-սիրիական սահմանին, փակել է թռիչքների համար մինչև դեկտեմբերի 31-ը: