25/12/2020 11:19
Ռուս խաղաղապահներն անվտանգության դասեր են անցկացրել Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների հետ
Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները խաղաղապահության դաս են անցկացրել Ստեփանակերտի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որտեղ նրանք պատմել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների մասին:
Բացի այդ, ռուս խաղաղապահները դասեր են անցկացրել պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս անվտանգության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ: Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և գործողությունների մասին: Մասնագետները ցուցադրել են առաջին բուժօգնության կանոնները:
Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների սարքավորումների նմուշներ, ականազերծման հանդերձանք և դյուրակիր պայթուցիկ սարքի որոնիչ, որը էլեկտրոնային բաղադրիչների հիման վրա հայտնաբերում է պայթուցիկ սարքեր:
Ընդհանուր առմամբ, դասերին մասնակցել են միջին և ավագ դպրոցի ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչներ և ծնողներ: