01/03/2021 10:22
Սիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումը
Սիրիական բանակը հայտնել է, որ խոցել է դեպի Դամասկոսի արվարձաններ արձակված հրթիռների մեծ մասը, հայտնում է SANA պետական գործակալությունը:
Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի արվարձանների երկնքում: Ըստ բանակի՝ իսրայելցի զինվորականներն իրականացրել են «օդային ագրեսիա Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսի շրջակայքում գտնվող մի շարք թիրախների վրա»:
«Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրել է ագրեսորի հրթիռների մեծ մասը», - հայտնում է SANA-ն:
Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները: