23/03/2021 14:06
Վիրավորանքի համար՝ 3000-ապատիկ, զրպարտության համար՝ 6000-ապատիկ. օրինագծում շեմերն իջեցվել են
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, նշեց, որ դրանում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են եղել:
Սիմոնյանի խոսքով՝ գործընկերների հետ քննարկումներից հետո շեմերն իջեցվել են:
«Համաձայնել եմ և օրենքը երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է ավելի նվազ թվերով՝ վիրավորանքի համարսահմանվում է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակով», - նշեց Սիմոնյանը: