13/04/2021 17:57
Տարածված լուրերը, թե «Fly Armenia Airways»-ի ինքնաթիռն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: