Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս. Արմեն Սարգսյան

28/05/2021 10:15

Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս. Արմեն Սարգսյան


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է:

Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել:

Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ:

Այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:
Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու,

որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով,

որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ,

որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին:

Անկախ պետականությունը մեր ինքնության ու ազգային շահի գիտակցումն է, հանուն որի ի զեն էր ելել մեր ժողովուրդը՝ բանակն ու աշխարհազորն ավելի քան 100 տարի առաջ: Դրա կարիքը կա բոլոր ժամանակներում՝ ինչպես Հայաստանի առաջին հանրապետության օրոք էր, այնպես էլ այսօրվա Հայաստանի հանրապետության ժամանակ, և դրա կարիքը կլինի նաև վաղվա Հայաստանի Հանրապետությունում:

Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը:

Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ:

Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների:

Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք:

Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը:

Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր:

Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի:

Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս: Իսկ Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը», - ասված է ՀՀ նախագահի ուղերձում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Այսօր, 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում Այսօր, 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները Այսօր, 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ 16/05/2024 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ 16/05/2024 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի 16/05/2024 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան 16/05/2024 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 16/05/2024 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ 16/05/2024 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 16/05/2024 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան 16/05/2024 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է 16/05/2024 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին 16/05/2024 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ 16/05/2024 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 16/05/2024 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) 16/05/2024 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան 16/05/2024 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան 16/05/2024 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) 16/05/2024 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին 16/05/2024 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան 16/05/2024 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի 16/05/2024 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է 16/05/2024 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան 16/05/2024 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան 16/05/2024 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը 16/05/2024 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) 16/05/2024 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) 16/05/2024 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) 16/05/2024 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ 16/05/2024 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան 16/05/2024 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը 16/05/2024 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու