04/06/2021 11:31
Ձեր տղամարդկությունը հանրային բանավեճի ժամանակ ցույց տվեք իմ նկատմամբ. Ռուստամ Բաքոյանը՝ իրեն քննադատողներին
ԱԺ իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ամբիոնից անդրադարձավ իրեն վերաբերող լուրերին՝ ասելով, թե իրեն հնարավոր չի վարկաբեկել, քանի որ այն ճանապարհը, որով անցել է և անցնում է, մաքուր է։
«Ես իմ թիմի կողքին եմ և եթե բան ունեք ասելու, ապա ձեզ հրավիրում եմ ուղիղ հանրային բանավեճի։ Էն առնետները, որոնք իմ թիկունքում կփորձեն որևէ բան անել, իրենց չի հաջողվի։ Մինչև հիմա ինչքան փորձել են, էդ բումերանգի էֆեկտով իրենց ճակատին է հագել։ Ուշադիր լսեք՝ բան ունեք ասելու, եկեք հանրային բանավեճի։ Ես քաղաքական գործիչ եմ և հանրային տիրույթում կարող եմ խոսել ձեզ հետ։ Եթե տղամարդկություն ունեք, ձեր տղամարդկությունը հանրային բանավեճի ժամանակ ցույց տվեք իմ նկատմամբ», - հայտարարեց Ռուստամ Բաքոյանը։
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին հրապարակվել, թե Ռուստամ Բաքոյանը գումար և բանակին պատկանող գույք է յուրացրել։