12/02/2022 14:40
Կարո Փայլանը Դիարբեքիրում ծանոթացել է «Սուրբ Կիրակոս» եկեղեցու վերանորոգման աշխատանքներին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» հայկական եկեղեցի՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին:
«Այցելեցի Տիարպաքըրի Ս. Կիրակոս եկեղեցին՝ տեղւոյն վրայ ուսումնասիրելով կատարուող վերանորոգութեան աշխատանքները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը:
Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի վերջին կրկին բացվել հավատավորների համար, սակայն վերջին տարիներին թուրք-քրդական բախումների ժամանակ եկեղեցին մեծ վնասներ էր կրել. կրած վնասը վերականգնելու նպատակով կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքները: