10/10/2022 11:21
Կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք է հաստատվել, մահվան 9 դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք, կատարվել է 4 214 թեստավորում: Առողջացել է 1 251 բուժառու, արձանագրվել է մահվան 9 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 482 դեպք, որոնցից 432 811-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1 116 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 700 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 220 025 թեստավորում: