18/10/2022 15:20
Քննարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ՀՀ-ի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հույս ունեմ, որ Եվրամիությունից եկող դիտորդական առաքելությունը դերակատարում կունենա կայուն խաղաղության պահպանման հարցում, ԱԳՆ-ում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարվում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ՀՀ-ի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում մենք այս հարցում հստակություն կունենանք», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։