Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել․ Արմեն Գրիգորյան

03/11/2022 17:35

Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել․ Արմեն Գրիգորյան


ՀՀ ԱԽ գրասենյակը հրապարակել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը․

«Հարգելի գործընկերներ,

Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։

Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։

Հարգելի գործընկերներ,

Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և մասնավորապես՝ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։

Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր:

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

 Հարգելի գործընկերներ,

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ,

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

 Հարգելի գործընկերներ,

Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան Այսօր, 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը Այսօր, 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին Այսօր, 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին Այսօր, 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան Այսօր, 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա Այսօր, 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան Այսօր, 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել Այսօր, 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր Այսօր, 09:50 «Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել Այսօր, 09:43 «Փաստ». ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել՝ կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին Այսօր, 09:38 «Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի Այսօր, 09:36 «Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում Այսօր, 09:30 «Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Այսօր, 09:16 ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» 06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 06/05/2024 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում 06/05/2024 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը 06/05/2024 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ 06/05/2024 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ 06/05/2024 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը 06/05/2024 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» 06/05/2024 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ 06/05/2024 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը 06/05/2024 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am 06/05/2024 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին 06/05/2024 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 06/05/2024 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին 06/05/2024 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը 06/05/2024 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին 06/05/2024 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ 06/05/2024 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին 06/05/2024 18:11 Նոր սյուներ են տեղադրել 06/05/2024 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան 06/05/2024 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» 06/05/2024 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան 06/05/2024 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) 06/05/2024 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում 06/05/2024 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո 06/05/2024 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան 06/05/2024 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին 06/05/2024 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար 06/05/2024 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով 06/05/2024 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ 06/05/2024 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան 06/05/2024 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները 06/05/2024 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) 06/05/2024 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 06/05/2024 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին 06/05/2024 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) 06/05/2024 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 06/05/2024 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում

Տվյալ բաժնի վերջին նյութերը