Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա մեր երկրում տիրող իրավիճակին. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

19/11/2022 15:37

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա մեր երկրում տիրող իրավիճակին. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկացնելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթաց¬քում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաստատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողացել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։

Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու` հաստատակամորեն ապագային միտված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնություններ ստանձնած կազմակերպություն:

Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա՝ իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։

Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։

Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։

Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։

Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։

Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճա¬նաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։

Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։

Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համավարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձանագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։

Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը