11/02/2023 13:07
Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս այցելել Իրան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս Իրան այցելել, այս մասին նա հայտնել է Իրանում Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Իրանն այսօր աչքի է ընկնում արագ տնտեսական աճով և, համապատասխանաբար, երկրի բնակիչների բարեկեցության աճով:
«Բոլոր ժամանակներում Բելառուսը մնացել է Իրանի կողքին, հավատարիմ է եղել բարեկամությանն ու իրավահավասար երկխոսությանը, պատասխանատու է եղել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,- նշել է Լուկաշենկոն ուղերձում:
«Ակնկալում եմ մոտ ժամանակներս այցելել Թեհրան և քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր»,-հավելել է նա: