Իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն՝ ՔՊ-ական տիկինը թող ներողություն խնդրի օգնական-եղբոր վարքագծի համար․ Րաֆֆի Ասլանյան
22/02/2025 19:39

Իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն՝ ՔՊ-ական տիկինը թող ներողություն խնդրի օգնական-եղբոր վարքագծի համար․ Րաֆֆի Ասլանյան

Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը, ով նույնպես քննադատել էր ՔՊ-ին ու ՔՊ-ական շրջանակին՝  արցախցիների ու հայաստանցիների միջև բաժանարար գծեր դնելու, ատելության խոսք տարածելու համար, քիչ առաջ գրել է, թե ինչ զարգացումներ են եղել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր կողմից «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ» դատապարտելի գրառումն անելուց հետո․

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝   այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին,  ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալը   և պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։

Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն՝ ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»,- ընդգծել է Րաֆֆի Ասլանյանը։