Նարեկ Սամսոնյանին ևս կալանավորեցին 2 ամսով
14/11/2025 00:55

Նարեկ Սամսոնյանին ևս կալանավորեցին 2 ամսով

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներից Նարեկ Սամսոնյանին ևս կալանավորեցին 2 ամսով։

Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անակնկալ չէր», նշեց փաստաբանը՝ հավելելով՝ մեղադրանքն անհիմն է։

Նարեկ Սամսոնյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվելու է։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորել են նաև Վազգեն Սաղաթելյանին։

Հիշեցնենք նաև, որ  Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները  Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։

 

Նարեկ Սամսոնյանին ևս կալանավորեցին 2 ամսով