.png)
Պուտինը հասկացրել է՝ էլի տարածքներ կվերցնեն, եթե Ուկրաինան հրաժարվի հակամարտության կարգավորման նոր առաջարկից
Եթե Կիևը չի ցանկանում քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները և մերժում է դրանք, ապա Ուկրաինան և Եվրոպան պետք է հասկանան, որ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք Կուպյանսկում եղան, անխուսափելիորեն կկրկնվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Կիևը հրաժարվի քննարկել ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկները, ապա և՛ ինքը, և՛ եվրոպացի պատերազմ հրահրողները պետք է հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելիորեն կկրկնվեն ռազմաճակատի այլ՝ կարևոր ու առանցքային հատվածներում»,- մասնավորապես, ասել է Պուտինը՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Հիշեցնենք՝ երեկ Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքն ամբողջովին անցել է ռուսական վերահսկողության տակ։ Կուպյանսկը վարչական կենտրոն է և իրենից ներկայացնում է երկաթուղային խոշոր հանգույց։
Հիշեցնենք նաև, որ Թրամփը Զելենսկուն 28 կետից բաղկացած նոր առաջարկ է ներկայացրել՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր մշակված տարբերակը։