«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է». Ռոբերտ Ամստերդամը հայտարարում է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը
09/12/2025 11:57

«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է». Ռոբերտ Ամստերդամը հայտարարում է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարում է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իր խոսքը, թե, իբր, դիմում է ԵՄ-ին՝ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար։

«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։

Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»,- նշել է Ամստերդամը։

Հիշեցնենք՝ երեկ նա հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները:

«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է». Ռոբերտ Ամստերդամը հայտարարում է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը