Գասպար Տերտերյանը համալրեց մեդալակիրների շարքը. բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
22/04/2026 21:46

Գասպար Տերտերյանը համալրեց մեդալակիրների շարքը. բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը նույնպես մեդալ նվաճեց։  

Տերտերյանը մրցահարթակում միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկի հետ էր պայքարում, մրցելույթն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, նա բրոնզե մեդալի արժանացավ։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ,  Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե։ Երեկ էլ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։