22/08/2014 17:15
Տաթևի ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանը դեռևս չի գործում
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղապետ Մարատ Գերասիմյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տաթևի ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանը դեռևս չի գործում:
Մ. Գերասիմյանը չպատասխանեց այն հարցին, թե 100 մլն դրամով, որը ծախսվել է բիոզուգարանի գնման վրա, ի՞նչ գործեր կկատարեին գյուղում:
2012թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան գնել, ինչի համար պետբյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Կառավարության որոշմամբ բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում` ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
Նշենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան գնել, ինչի համար պետբյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Կառավարության որոշմամբ բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում` ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
Նախորդող հրապարակում՝ Բիոզուգարանների գնումն անարդյունավետ էր. Դրանցից մեկն այժմ անսարք է
8000 դոլարանոց բիոզուգարանի համար կառավարությունը վճարել է 170 հազար դոլար
Գյումրին ևս բիոզուգարաններ է բերել՝ բայց ոչ աստղաբաշխական գումարներով