25/06/2013 09:45
Գյումրին ևս բիոզուգարաններ է բերել՝ բայց ոչ աստղաբաշխական գումարներով
Պարզվում է` միայն Երևանին չէ վերապահված բիոզուգարան ունենալու պատիվը: Մինչև հունիսի 30-ը Հայաստանի երկրորդ քաղաքում ևս տեղադրված կլինեն բիոզուգարաններ` ինչպես անհրաժեշտությունից, այնպես էլ քաղաքում տուրիզմը զարգացնելու նկատառումներից ելնելով: «Քաղաքում բիոզուգարաններ չկային, և ելնելով դրանից, որոշում կայացվեց պատվիրել դրանք: Բիոզուգարանների առկայությունը կնպաստի նաև քաղաքում տուրիզմի զարգացմանը»,-«Հրապարակի» հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Գյումրին, սակայն, բիոզուգարանները ձեռք է բերել ոչ այն աստղաբաշխական գումարներով, ինչ կառավարությունը վճարել էր խորվաթական երկու բիոզուգարանների համար: Գյումրիի քաղաքապետարանն Ուկրաինայից պատվիրել է 10 հատ բիոզուգարան, յուրաքանչյուրը 400 հազար դրամով: Գյումրիի և Երևանի բիոզուգարանները տարբերվում են իրարից: Գյումրիինը այնքան ճոխ չեն լինի, դրանցում երաժշտություն չի հնչի, դռներն էլ սենսորային չեն: «Սովորական զուգարաններ են»,- ասել է Զ. Եգանյանը և ավելացրել ավելացնելով, որ. «Ընտրվել է այս տարբերակը, հաշվի առնելով մեր միջոցները»: