23/05/2013 11:32
Բիոզուգարանների գնումն անարդյունավետ էր. Դրանցից մեկն այժմ անսարք է
Հայաստանի կառավարության համար հարյուր մլն դրամ արժեցած երկու բիոզուգարններից մեկը գործում է, մյուսը` ոչ: Այսօր բիոզուգարանների թեման դարձավ կառավարությունում քննարկման առարկա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիակայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց «հանրահայտ» բիոզուգարանների հարցով, քանի որ անընդհատ բողոքներ են հնչում, որ դրանք չեն աշխատում, և անարդյունավետ է ծախսը:
Վ. Ավանեսյանը նշեց, որ բիոզուգարններից մեկը տեղադրված է Երևանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որը գործում է, մյուսը Սյունիքում` Տաթևի մոտ, որը անսարք է և որի վերանագոման համար գումար է ահրաժեշտ:
Նախարարը նաև հավելեց, որ զուգարանների շահագործման խնդիրը էկոնոմիակայի նախարարության իրավասության ներքո չէ, իրենք պարզապես հետևում են սկսված ծրագրին:
Վարչապետը հարց բարձրացրեց, թե արդյոք նմանատիպ զուգարանների գնումը պետք էր, թե ոչ, քանի որ գնումը գնահատվել է անարդյուանվետ:
Նաև նշեց, որ հարցը պետք է քննարկել նախարարությունում, զուգարանային ցանցը կապված է զբոսաշրջային ոլորտի զարգացման հետ և այս համակարգի անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Արմավիրի մարզի գյուղացիները նախօրեին ասել էին, որ լավ կլիներ այդ գումարը իրենց տային, քան հարյուր մլն դրամի երկու բիոզուգարան գնեին:
«Այժմ հարց է առաջանում, ինչպես պետք է լուծել ՀՀ-ում զուգարանների պրոբլեմը»,- ասաց Տիգրան Սարգսյանը: