05/03/2015 16:11
Վ. Օսկանյանը հեռանում է ԲՀԿ-ից, բայց ոչ` ԱԺ-ից
Պարոն Ծառուկյանի մանդատի հետ կապված որևէ խնդիր լինել չի կարող, ես, որպես խմբակցության քարտուղար, պարբերաբար ԱԺ նախագահին եմ ներկայացրել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ տեղեկանքներ և ԱԺ նախագահի կողմից դրանք բոլորը համարվել են հարգելի: Այս մասին ԲՀԿ արտահերթ համագումարի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ- նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Այնպես որ ինձ համար հասկանալի չէ, թե որտեղից է ծագել Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու հարցը: Նման բան չկա»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ով նախօրեին արդեն դիմում էր գրել կուսակցությունից հեռանալու մասին, ապա Ն. Զոհրաբյանն ասաց, որ կարծում է, որ վերջինս այսօր հանդես կգա հայտարարությամբ, որում կտվեն հուզող պատասխանները:
Բայց մեկ բան հստակ է` Վ. Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր չի դնելու: